Բաժիններ՝

«Ֆյուրիի նման չեմպիոնը խայտառակություն է բռնցքամարտի համար». Վլադիմիր Կլիչկո

Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ Թայսոն Ֆյուրիի չեմպիոնությունը խայտառակություն է բռնքամարտի համար:

«Նրա նման չեմպիոնը խայտառակություն է բռնցքամարտի համար: Նա այն չեմպիոնը չէ ծանր քաշում, ում ես կուզենայի հավասարվել: Հիմարություններն ու դատարկությունները, որոնք դուրս են գալիս նրա բերանից, խայտառակում են բռնցքամարտը: Որոշ նրա հայացքներ շատ անհարգալից են մեծ թվով մարդկանց նկատմամբ, և չեմպիոնը նման բաներ չպետք է ասի: Նույնիսկ բրիտանացի ֆանատներն են ուզում, որ նա պարտվի:

Ես ներկա էի «Մանչեսթեր Սիթիի» խաղին «Ռեալի» հետ, և ֆանատները խնդրում էին ինձ՝ նոկաուտի ենթարկել Ֆյուրիին: Իմ հաղթանակը կվերադարձնի հարգանքը սպորտի նկատմամբ»,- ասել է Կլիչկոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս