«Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հյուրը Արմեն Աշոտյանն է

2016 թվականը Հայաստանում մեկնարկեց, այսպես կոչված, խոզի գրիպի համաճարակով և դրան առնչվող խնդիրներով: Համաճարակը, բարեբախտաբար, ինչպես մասնագետներն են ասում, արդեն նահանջում է, սակայն դեռևս առկա են դրա որոշակի հետևանքներ: Դրանցից մեկն էլ կարելի է համարել այն, որ հանրակրթական դպրոցներում դասերը հետաձգվեցին երկրորդ անգամ, ինչը քաղաքացիներից շատերը ողջունեցին, թեև քիչ չէին նաև քննադատողները: Ի դեպ, համաճարակի տարածման ամենաթեժ օրերին մեկնաբանություններ էին հնչում, թե իրականում խոզի գրիպով վարակված է Հայաստանի քաղաքական համակարգը, որը, ի տարբերություն H1N1-ի, ոչ միայն չի նահանջում, այլև գնալով ավելի է խորանում: Մեր հյուրն է ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս