Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանում առաջին ֆաբլաբերի բացման և «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողություններին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Այբ» կրթական ավանում մասնակցել է Հայաստանում առաջին արհեստանոց-լաբորատորիաների՝ ֆաբլաբերի բացման և «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողություններին:

Հատուկ սարքավորումներով և անհրաժեշտ նյութերով հագեցած առաջին ֆաբլաբերը, պատասխանատուների ներկայացմամբ, հնարավորություն կտան խթանելու ինչպես «Այբ» դպրոցի և Դիլիջանի կենտրոնական դպրոցի շրջանակներում արտադրական ձևանմուշների ստեղծման գիտահետազոտական աշխատանքները ռոբոտաշինության, ֆիզիկայի, տեխնոլոգիայի, մեքենաշինության և այլ ոլորտներում, այնպես էլ հետազոտությունների նոր հարթակ կստեղծեն հայ երիտասարդ գիտնականների համար:

13843

Հանրապետության Նախագահը ծանոթացել է կրթությունը կիրառական դարձնող և ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած նորարարական լաբորատորիաների ներդրման հայաստանյան ծրագրին, որը կյանքի է կոչվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ դեռևս 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցության շնորհիվ և ՀՀ Կենտրոնական բանկի ու ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ:

13844

«Այբ» կրթական հանգույցի բաղադրիչներից մեկը հանդիսացող «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի կապակցությամբ Նախագահին տեղեկացրել են, որ շենքը կբավարարի 5-9-րդ դասարանցի 180 աշակերտների ուսումնառության պահանջները: Այն քառահարկ է՝ 4200 քմ ընդհանուր մակերեսով, ունի բազմաթիվ լաբորատորիաներ ու արհեստանոցներ, արվեստի ու արհեստի ստուդիաներ, մարզասրահ, դահլիճ-ամֆիթատրոն, հանգստի և խաղի գոտիներ: Մասնաշենքի բացումը նախատեսվում է 2016 թվականի սեպտեմբերին:

13846

13847

13840

13841

13852

Տեսանյութեր

Լրահոս