Բաժիններ՝

ԵՄ-ն մտադիր է կասեցնել Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրամիությունը կարող է կասեցնել Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցները, սակայն ոչ թե ամբողջությամբ, այլ 4 ամսով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին:

Այդ հարցում վերջնական որոշում կարող է կայացվել երկուշաբթի օրը:
Պատժամիջոցների կասեցումն առաջին հերթին կվերաբերի երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, դեռևս տեղեկություններ չկան երկրի 140 քաղաքացիների նկատմամբ սահմանված սահմանափակումների վերացման մասին:

Գործակալության տվյալով՝ Եվրամիությունը գնահատել է Ուկրաինայում ստեղծված վիճակի վերաբերյալ բանակցությունների ժամանակ Մինսկի դիրքորոշումն ու այս տարվա օգոստոսին Բելառուսում քաղբանտարկյալների ազատ արձակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս