Երևանի էլիտար շենքի պատշգամբի մոտ հայտնաբերված տղամարդն ինքնասպա՞ն է եղել. հարուցվել է քրեական գործ

Երեկ Ձորափի շենքերից մեկի 5-րդ հարկի պատշգամբի մոտ հրազենային վնասվածքով հայտնաբերված տղամարդու մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ՝ ինքնասպանության հասցնելը և 235-րդ հոդվածներով՝ ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը:

Ըստ shamshyan.com-ի՝ մահացածը 49 տարեկան էր, ներքին գործերի նախկին աշխատակից է եղել և աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչությունում:

Տեսանյութեր

Լրահոս