Բաժիններ՝

Սերիալների պրեմիերաների գրաֆիկ

Միստիկ արարածներ և վամպիրներ, բժիշկներ ու հիվանդներ, հասարակ մարդիկ և պալատականներ, դասալիքներ և օրենքի պահապաններ, քաղաքական գործիչներ և փաստաբաններ, սուպերհերոսներ և քայլող մեռյալներ: Ահա թե ինչպիսի սերիալներ կարելի է դիտել հոկտեմբերի առաջին կեսին:

Կիրակի, հոկտեմբերի 4

«Պետական քարտուղարը» (CBS)- դրամայի երկրորդ եթերաշրջանում ԱՄՆ նախկին պետական քարտուղար Մադլեն Օլբրայթը կհայտնվի էպիզոդիկ դերում, որպեսզի խորհուրդ տա սերիալի գլխավոր հերոսուհուն՝ Էլիզաբեթ ՄաքՔորդին (Թեա Լեոնի):

«Ճիշտ կինը» (CBS)- Հայտնի սերիալի 7-րդ եթերաշրջանը:

«Մնացորդներ» (HBO)- ինչպես հաստատում են Ջեյմոն Լինդելոֆն ու Թոմ Պերրոտան՝ դրամայի երկրորդ եթերաշրջանը ոչ թե շարունակություն է լինելու, այլ նորություն: Եթե առաջին եթերաշրջանում ցուցադրվում էր ընտանիքի բաժանում, ապա երկրորդում ցուցադրվելու է միավորում:

«Սիրավեպ» (Showtime)- դրամայի երկրորդ եթերաշրջանը:

Երեքշաբթի, հոկտեմբերի 6

«Ֆլեշ» (The CW)- հեռուստակոմիքսի երկրորդ եթերաշրջանում նոր կերպարներ կհայտնվեն, որոնց մարմնավորելու են Թեդի Սիրսը, Մայքլ Այրոնսայդը, Դեմոր Բարնսը և այլք:

«Ես զոմբի եմ» (The CW)- ֆանտաստիկ դրամայի երկրորդ եթերաշրջանում զոմբի Լիվը (Ռոուզ ՄաքԻվեր), ով փորձում է սովորական կյանք վարել, զգում է, որ իր ախորժակը մեծանում է ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ:

«Կարտերին որոնելիս»(MTV)- երկրորդ եթերաշրջանի երկրորդ մասում բացահայտվում են նոր գաղտնիքներ, որոնք վերաբերում են Լորիի անցյալին (Միլենա Հովիչ):

Չորեքշաբթի, հոկտեմբերի 7

Casual(Hulu)- տասը սերիայից բաղկացած կոմեդիայի պրեմիերա, որի ռեժիսորը Ջեյսոն Ռեյթմանն է:

Arrow (The CW)- չորրորդ եթերաշրջանի հինգերորդ սերիայում Օլիվերին (Սթիվեն Ամել) օգնության է գալիս Ջոն Կոնստանտինը (Մեթ Ռայան):

«Գերբնականը» (The CW)- սկսվում է հայտնի սերիալի 11-րդ եթերաշրջանը:

Հինգշաբթի, հոկտեմբերի 8

«Վամպիրի օրագրերը»(The CW)- հայտնի սերիալի 7-րդ եթերաշրջանը:

«Հին մարդիկ» (The CW)- երրորդ եթերաշրջանի առաջին սերիայում դրամայի երկրպագուները կծանոթանան Լուսիանի (Էնդրյու Լիս) հետ, ով Նոր Օռլեան է եկել գաղտնի առաքելությամբ:

Ուրբաթ, հոկտեմբերի 9

Red Oaks (Amazon Prime)- կոմեդիայի պրեմիերա, որի գործողությունները կատարվում են 1985թ.:

«Արքայություն» (The CW)- հայտնի սերիալի երրորդ եթերաշրջանը:

Կիրակի, հոկտեմբերի 11

«Քայլող մեռյալներ» (AMC)- Ալեքսանդրիայի անվտանգությունը սպառնալիքի տակ է: «Բնակիչները պետք է ավելի պինդ լինեն՝ օրինակ վերցնելով Ռիկից և նրա խմբից, այն ժամանակ, երբ նրանք պետք է մի քայլ ետ կանգնեն բռնությունից: Առանց կոնֆլիկտի հնարավոր չէ: Բայց հիմա Ռիկի խումբը պայքարում է ոչ միայն ողջ մնալու համար, նրանք կռվում են իրենց տան համար և այն կպաշտպանեն ամեն գնով, անգամ, եթե սպառնալիքները տան միջից են»,- մոտավորապես այսպես է հնչում 6-րդ եթերաշրջանի սինոփսիսը:

Սերիալները կարող եք դիտել ինչպես՝ նշված հեռուստաալիքներով, այնպես էլ՝ համապատասխան կայքերում որոնելով ձեր նախընտրածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս