Ըմպելիք գլխացավի դեմ

Գլխացավի պատճառները բազմաթիվ են ու երբեմն անբացատրելի: Ձեր ուշադրությանը ներկայացվող ըմպելիքն ունի բազմակողմանի ազդեցություն:

Հարկավոր է.

  • Խաղողի չոր կարմիր գինի՝ 500 մլ:
  • Դարչինի փոշի՝ 1 թ/գ:
  • Կոճապղպեղի փոշի՝ 0.5 թ/գ :
  • Մեխակենու բողբոջ՝ 7 հատ:
  • Մանր կտրատած կիտրոն, կեղևով՝ 1 հատ:
  • Մեղր՝ 20 գ:

Պատրաստման եղանակը

Բաղադրիչները խառնեք, 14 օր թրմեք մութ, հով տեղում:
Քամելու համար պատրաստեք հատուկ զտիչ՝ թանզիֆե անձեռոցիկի վրա դրեք 0.5 սմ հաստության բամբակե շերտ ու ծածկեք այլ թանզիֆե անձեռոցիկով:

Կարդացեք նաև

Խմեք 3 -5 կում՝ օրը 1 անգամ, այսինքն՝ 15 – 25 մլ:

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս