Ջաղինյանը Ռուբեն Հակոբյանին առաջարկեց «Սոլովյով» լինել

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թ. գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդման քննարկման ժամանակ ՀՀԸ խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը դժգոհում էր հաղորդավարների սղությունից և նշեց, թե չեն կարողանում «Սոլովյով» գտնել:

Ռուս հայտնի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի կարգավիճակում Ռ.Ջաղինյանը շատ լուրջ առաջարկեց արեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին:

Վերջինս պատճառաբանեց իր կուսակցականությունն ու նկատեց, որ հայկական Սոլովյովը լավ կլինի անկուսակցական լինի:

Ռ.Ջաղինյանին անգամ դա չխրտնեցրեց: Նա հայտարարեց, թե կուսակացականությունն էական չէ ու խանգարող հանգամանք չէ, նույնիսկ կարող է օգնել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս