Գալուստ Սահակյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. «Ուժեղները ունենում են ուժեղ թիմ, իսկ ուժեղ թիմ չեմ կարծում, որ ունի»

«Մենք որևէ մեկին չենք համոզում, ընդամենը փորձում ենք իրավիճակ ստեղծել, որպեսզի մեզ ներկայանալի դարձնելով, իրենց իմիջը բարձրացնեն: «Ոչ» արտահայտություն չկա, դա «չէ»-ն է, իսկ «չէ»-ն նշանակում է «ոչ էական»»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ միանում է «ոչ»-ի ճակատին, այսինքն չի՞ հաջողվելհամոզել «Ժառանգությանը»:

Ռոբերտ Քոչարյանի միանալը «ոչ»-ին, ըստ ԱԺ նախագահի, մամուլի տարածած տեղեկությունն է և պետք է մամուլին հարցնել, որովհետև Ռոբերտ Քոչարյանը դեռևս ոչ մի հայտարարություն չի արել: 168.am-ի դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանը դեմ արտահայտվել է, Գ.Սահակյանը հայտարարեց, որ ոչ էլ «ոչ»-ի շարժմանն է միացել. ««Դեմ»-ին ժողովուրդը սովորել է, բայց «ոչ»-ին դեռևս ես էլ չեմ հասկանում դա ինչ բան է»:

«Ռոբերտ Քոչարյանը որպես անհատ՝ մեր երկրորդ նախագահն է, որպես պատմական դեմք՝ բավականին ուժեղ է, որպես քաղաքացիական հասարակության կամ քաղաքական դաշտում ուժեղները ունենում են ուժեղ թիմ, իսկ ուժեղ թիմ չեմ կարծում, որ ունի»,- ասաց Գ.Սահակյանը:

Քոչարյանի կանխատեսումներից մեկին, թե Հանրապետականները կմիանան իրեն, Գ.Սահակյանը հակադարձեց. «Ես չգիտեմ լամ, թե ցավամ, որ բոլորը կապում են իրանց և՛ հզորությունը, և՛ թուլությունը Հանրապետականի հետ»:

168.am-ի դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը դիտարկվում է որպես ռազմավարական քայլ՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահը պատասխանեց. «Եբեք ու երբեք դեռևս Ռոբերտ Քոչարյանը չի ասում, որ վերադառնում եմ ու երբեք էլ չեմ մտածում, որ գնացել է: Երբեմն-երբեմն իր կարծիքն է արտահայտում, իսկ քաղաքական պրոցեսներին միջամտել, գործողությունների ծրագիր ներկայացնել` դեռևս երկրորդ նախագահը քայլեր չի կատարել»:

Ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ հրապարակ դուրս կբերի ժողովրդին և կտապալի սահմանադրական փոփոխությունները, ԱԺ նախագահը նկատեց, որ տարիներ շարունակ նույն բանն ասվել է, պետք  է հաշվարկեն, տեսնեն` որ քաղաքական այնպիսի ռեզերվներ ու օբյեկտիվ իրավիճակներ ունենա, որ դրան հասու լինի:

Ըստ նրա՝ հանրության մեծ մասին Հանրապետականն է առնչում, քան լրագրողները կամ քաղաքական գործիչները. «Հանրությունը մեծ ազգն է, իսկ հանրության անունից կշիռներ ցուցաբերողները դառնում են անկշիռ»:

Նա նշեց, որ ԱԺ-ում քաղաքական ուժերի կոնսոլիդացիոն երևույթներ բավականաչափ կան. «Դրսևորումներն այնպիսին են, որ փոփոխությունների ժամանակ դրական բաներ կստանան փոփոխությունները: Սահմանադրական փոփոխությունները բարդ ճանապարհ է, բոլոր խմբակցությունների հիմնական ներկայացուցիչների հարցերին պատասխան տրվեց,  որը հիմք է, որ երևույթային «ոչ»-երը և ընդդիմադիրները պետք է հասկանալի դարձնեն, որ Սահմանադրությունը ոչ թե նրանով է արժևորում, որ ոչ թե ՀՀԿ-ինն է, այլ քաղաքական ուժերը մեծ լիազորություններե ն ստանում և ՀՀԿ-ն ոչ թե նեղ կուսակցական շահերով է առաջանորդվում, այլ մտածում է, որպեսզի հնարավորինս այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ բոլոր քաղաքական ուժերը և հասարակությունը քաղաքական ու կառավարման պորցեսների մասնակից դառնան: Սահմանադրությունն այնպիսի փաստաթուղթ չի, որ քաղաքական դիրքորոշումով, արձանագրումներով կատարես: Դա աշխարհի փորձն է, դա մեր իրավիճակն է, միտումներ են քաղաքական դաշտի բարելավման, լավացման համար: Հասարակությունը, քաղաքական ընդդիմությունը մեծ դերակատարում ունի քաղաքական պրոցեսների, երկրի գործառույթների և կառավարման հետ»:

Տեսանյութեր

Լրահոս