Բաժիններ՝

Ինչպիսի՞ն էր «Ֆուլ Հաուս»-ի տիկին Թամարայի, նույն ինքը՝ դերասանուհի Մարջան Ավետիսյանի ամառային հանգիստը

«Ֆուլ Հաուս» հեռուստասերիալի դերակատարուհի Մարջան Ավետիսյանի հետ մեր զրույցից պարզվեց, որ նա հույսեր է «փայփայում» ամառային հանգիստը վայելել գոնե աշնանը: «Այս ամառ բացարձակ չեմ հանգստացել, հուսամ՝ աշնանը կկարողանամ փոքր-ինչ շունչ քաշել»,- նշում է Մարջանը:

«Ֆուլ Հաուս» սերիալի դերասանական կազմի՝ ռուսաստանյան համերգային շրջագայության մասին պատմող լուսանկարներն ամռան ընթացքում պարբերաբար հայտնվում էին ֆեյսբուքում: Ամռանը սերիալի անձնակազմը ելույթներ է ունեցել Ռուսաստանի մի քանի քաղաքներում:

– Մարջան, ամառն ավարտվեց: Կարողացա՞ք հանգստանալ:

Marjan Avetisyan (4) Marjan Avetisyan (3)

Կարդացեք նաև

– Ես ամառ շատ եմ սիրում: Ինձ համար կարևոր է ամառային հանգիստը՝ հատկապես լարված աշխատանքային շրջանից հետո: Սակայն այս ամառ ինձ չհաջողվեց անցկացնել այն առանց աշխատանքի: Մոտ երկու ամիս Արցախում էի: Հայ-պարսկական համատեղ գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին էի մասնակցում: Իսկ երբ վերադարձա՝ սկսվեցին «Ֆուլ Հաուս»-ի նկարահանումները: Հուսամ՝ հոկտեմբեր ամսին հանգստանալու ժամանակ կգտնեմ:

– Արդյո՞ք Ռուսաստանում կայացած «Ֆուլ Հաուս»-ի ողջ շրջագայության ընթացքում, Դուք ժամանակ չունեցա՞ք փոքր-ինչ հանգստանալու: Այլ կերպ ասած՝ համատեղել հաճելին օգտակարի հետ:

Marjan Avetisyan (7) Marjan Avetisyan (6) Marjan Avetisyan (5)

– Ռուսաստանում հանգստի ժամանակ, բնականաբար, չեմ ունեցել, քանի որ մեր գրաֆիկը շատ սեղմ էր: Եթե ոչ ամեն օր, ապա երկու օրը մեկ մենք համերգ էինք ունենում:

– Ռուսաստանի հայերը չէի՞ն զարմանում՝ տեսնելով, թե իրականում որքան երիտասարդ և կյանքով լի է իրենց սիրելի սերիալի հերոսուհին՝ տիկին Թամարան:

– Կարծում եմ ՝ զարմացողներ եղել են: Մեր սերիալի հանդիսատեսը ոչ միայն հետևում է սիթքոմին, այլև ուշադիր է յուրաքանչյուր հերոսի կենսակերպին և նրա կյանքում կատարվող իրադարձություններին:

Marjan Avetisyan (10) Marjan Avetisyan (9) Marjan Avetisyan (8)

Իհարկե, երբեմն որոշ լրատվամիջոցներ ուղղակիորեն խեղաթյուրում են իրականությունը:

– Ի՞նչ տեսակ խեղաթյուրման մասին է խոսքը:

Marjan Avetisyan (2)

– Դերասանների անձնական կյանքի մասին ինչ «էշություն» ասես՝ չեն գրում:

Ի՞նչ նոր իրադարձություններ և հետաքրքիր նորամուծություններ են սպասվում Ձեր սերիալի հեռուստադիտողներին: Ե՞րբ այն կլինի եթերում:

– Նոր եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին: Կարծում եմ, որ այս եթերաշրջանն էլ ավելի հետաքրքիր կլինին: Ունենք նոր հերոսուհիներ և շատ լավ սցենար: Մանրամասները՝ եթերում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս