Բաժիններ՝

Գեյ-ակտիվիստները Նեպալում երթ են անցկացրել՝ ի պաշտպանություն իրենց իրավունքների

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում սեքսուալ փոքրամասնությունների իրավունքների համար պայքարողները մասնակցել են փողոցային երթի՝ պահանջելով իրենց իրավունքներն ամրագրել սահմանադրորեն:

Հարյուրավոր վառ հագնված ու դիմահարդարված մարդիկ պարելով անցել են քաղաքի փողոցներով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

150830144422_nepal_gay_pride_1_624x351_getty_nocreditԱկտիվիստները պահանջում են, որ նոր Սահմանադրությամբ թույլատրվեն միասեռական ամուսնությունները, միասեռական զույգերը իրավունք ունենան երեխաներ որդեգրել, կարողանան գնել անշարժ գույք ու ժառանգել միմյանց կարողությունը:

150830145000_nepal_gay_pride_2_624x351_getty_nocredit

Նեպալը «երրորդ սեռի» գոյությունն ընդունել էր 2007 թվականին, երբ երկրի Գերագույն դատարանը պարտադրեց կառավարությանը հրաժարվել բոլոր օրենքներից, որոնք սեքսուալ կողմնորոշման կամ գենդերային նույնականացման խտրականության տարրեր էին պարունակում:

150830145227_nepal_gay_pride_4_624x351_getty_nocredit
Այս տարի Նեպալում սկսեցին անձնագրեր բաժանել, որտեղ սեռի դիմաց նշված է «այլ» այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում իրենց նույնականացնել որպես կին կամ տղամարդ:

150830145833_nepal_gay_pride_5_624x351_reuters_nocredit

150830150047_nepal_gay_pride_6_624x351_reuters_nocredit

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս