Բաժիններ՝

Իմ մարմինը ստեղծված չէ միլիոնատերերի հետ սեքսի համար

Թեթևագույն քաշի չեմպիոնուհու և բրազիլացի Բետ Կորրեայի միջև մարտը կդառնա UFC 190-ի գլխավոր իրադարձությունը:

Մայիսին Ռոուզին և Կորրեան ընդհարվել էին այն բանից հետո, երբ բրազիլուհին կոչ էր արել Ռոնդային` պարտվելուց հետո ինքնասպանություն չգործել: Այդ ժամանակ ամերիկուհին պատմել էր, որ սուիցիդ կատարել է իր հայրը, երբ ինքը 8 տարեկան է եղել, և մենամարտի օրը նա կօգնի իրեն պատժել Կորրեային:

Բրազիլուհին ստիպված էր ներողություն խնդրել իր խոսքերի համար:

Մենամարտից 1 օր առաջ Ռոուզին խոստացել է մրցակցուհուն` ծանր հետևանքներով երկար մարտ:

«Եթե ես մարտը շուտ եմ ավարտում, ապա միայն բարությունից և խղճահարությունից դրդված: Եթե մարտը ձգվում է, դա նշանակում է, որ Դուք ինձ դուր չեք գալիս, և, երբ տուն գնաք, Ձեր դեմքը խիստ կտարբերվի իր նախնական տեսքից: Եվ սա (Կորրեան) ինձ դուր չի գալիս»:

UFC թեթևագույն քաշի չեմպիոնուհին նորություններ ուներ նաև նրանց համար, ովքեր իր մարմինը համարում են տղամարդկային և անընդհատ քննադատում են կանացիության պակասի համար: Չեմպիոնուհին գտել էր, թե դրան ինչ պատասխան տա:

«Մարդիկ սիրում են ասել, որ իմ մարմինը չափազանց տղամարդկային է երևում: Իրականում, եթե այն չի ստեղծվել միլիոնատերերի հետ սեքսով զբաղվելու համար, դա չի նշանակում, որ այն տղամարդանման է: Իսկ նրանք, ովքեր այդպես են անում` իրենց մկաններն ըստ նշանակության չեն օգտագործում, ուղղակի ծույլ շներ են»,- ցիտում է Ռոուզիին brobible.com-ը:

Ռոնդա Ռոուզին հաղթել է UFC բոլոր 11 մենամարտերը և 3 անգամ պաշտպանել է գոտիները:

Բետ Կորրեան անցկացրել է 9 մարտ և նույնպես ոչ մեկում չի պարտվել: Մարտը Ռուոզիի և Կորրեայի միջև տեղի կունենա օգոստոսի 1-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս