Բաժիններ՝

Սպանված գործարարը Երևան էր գալիս միայն մտերիմների հետ կապված առիթներին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ հուլիսի 12-ին, ժամը 19:00-ի սահմաններում Երևանում, Օհանովի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ռոստովի մարզի Ազով քաղաքի 46-ամյա բնակիչ Համլետ Ասատրյանի դին՝ պարանոցի շրջանում հրազենային վնասվածքով:

168.am-ի տեղեկություններով՝ Համլետ Ասատրյանը մեծահարուստ գործարար էր՝ ծնունդով Մարտունիից, ամուսնացած էր, ուներ մեկ աղջիկ և մեկ տղա: Իր բիզնեսները (ռեստորաններ, գազալցակայաններ, ձկան խավիարի վաճառք) կենտրոնացած էին հիմնականում Ռոստովում, և նա Հայաստանում շատ քիչ էր լինում: Նա Երևան էր գալիս միայն հարազատների, ընկերների հետ կապված առիթներին՝ կնունք, հարսանիք, ծնունդ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա մասնակցել է նաև ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի երեխաների մկրտության արարողությանը:

Մեզ հետ զրույցում գործարարի Երևանի տան հարևանները հաստատեցին այն, որ Հ. Ասատրյանն իր ընտանիքի հետ շատ քիչ է լինում Երևանում: Նրանք նշում էին, որ դեմքով անգամ լավ չեն ճանաչում այդ ընտանիքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս