Բաժիններ՝

«Ինքս դեմ էի, որ հացադուլով պայքար տանեինք, բայց առավել ծայրահեղ է պատկերացնել, որ քաղաքացիներն անտարբեր են»

Դավիթ Սանասարյանը, ով երեկվանից Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել, իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ գրել է.

«Բարև ձեզ, ժողովուրդ

Ես պինդ եմ, վստահ, ու առողջականս լավ է…

Դժվար էր ինձ համար կայացնել այս որոշումը. ինքս դեմ էի, որ հացադուլով պայքար տանեինք, բայց հավատացած եղեք, առավել ծայրահեղ է պատկերացնել, որ քաղաքացիներն անտարբեր են, ավելի ծայրահեղ է պատկերացնել, որ քաղաքացիները այդքան հեշտ մանիպուլյացիաների են ենթարկվում ու կարծում, թե իրենց խնդիրրը լուծում է ստացել…

Հարգելիներս, քայլ անելու ժամանակն է, ինձ կարող եք ծաղրել, հեգնել որքան ուզում եք, բայց մի բան հստակ հասկացեք, որ դրանով երկրի առջև ծառացած խնդիրը չի լուծվում… Եթե կա պահանջ, իմ անձով մի պայմանավորեք, ես կկանգնեմ կողք, էկեք հաղթական քայլեր արեք, ես
Կմիանամ ձեզ…

Ֆեյսբուքից դուրս գալու ժամանակն է, երկիր ենք կորցնում, մաշվում ենք…

Ես սպասում եմ ձեզ, Ազատության հրապարակը սպասում է ձեզ:

Հ.Գ. 19:00-ից սկսվում են հանրային քննարկումերը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս