Բաժիններ՝

Պուտինն ու Սարգսյանը չեն քննարկել Հայաստանի էլեկտրաէներգիայի սակագինը. Դմիտրի Պեսկով

«Հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերությունները», – այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով երկու պետությունների առաջնորդների այսօրվա հեռախոսազրույցը:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ հեռախոսով չի քննարկել Հայաստանի էլեկտրաէներգիայի սակագինը: Էլեկտրաէներգիայի գինը ներքին հարց է և դա, անշուշտ, չի կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ»,- ըստ tass.ru-ի` ասել է Պեսկովը:

«Հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերությունները»,- կրկնել է նա: Ավելի վաղ, Կրեմլի մամլո ծառայությունը հաղորդել էր, որ Պուտինը և Սարգսյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-հայկական համագործակցության հետ կապված հարցեր. «Ղեկավարները նաև մտքեր փոխանակեցին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման մասին»,- ասված էր Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Երեքշաբթի օրը, Վլադիմիր Պուտինը հեռագիր էր ուղարկել Սերժ Սարգսյանին` շնորհավորելով ՀՀ նախագահի ծննդյան տարեդարձը: «Ձեր պետական գործունեության տարիներին Դուք ձեռք եք բերել Ձեր հայրենակիցների շրջանում արժանի հարգանք, ինչպես նաև մեծ հեղինակություն՝ միջազգային ասպարեզում: Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում»,- ասված էր շնորհավորական հեռագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս