Բաժիններ՝

ԿԲ նախագահին պետք է հանել՝ իր ամբողջ խորհրդով. Հրանտ Բագրատյան

«Տնտեսությունն այսօր առնվազն գտնվում է լճացման փուլում: Իմ խորին համոզմամբ՝ չնայած ձեռնարկված միջոցներին կամ բացախոսությանը, ի վերջո, կառավարությունը փորձում է բոլորին ներգրավել բանավեճի մեջ, մինչև իշխանությունների առաջինից վերջին մարդը չհասկանան, որ մենք արմատական փոփոխությունների կարիք ունենք, ոչինչ չի ստացվի»,- 168.am-ին ասել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա՝ Հայաստանը մտել է ԵՏՄ արտահանումն ավելացնելու համար, սակայն ՀՀ ԿԲ-ն արժևորել է դրամը ռուբլու նկատմամբ 37.5%ով, ինչի արդյունքում, արտահողը հայտնվել է վատ վիճակում. «ԿԲ նախագահին պետք է հանել՝ իր ամբողջ խորհրդով, նոր մարդկանց բերել, որ այս վիճակը լուծեն: Դրա համար պետք է արժեզրկել դրամը ռուբլու, առավել ևս՝ դոլարի, նկատմամբ: Պլանավորած արժեզրկել, և սա բազմիցս ասվել է, անկախ գնաճային հետևանքներից, որպեսզի տնտեսությունը շնչի»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս