Բաժիններ՝

Ռուսաստանը չի օկուպացրել Ղրիմը և չի խախտել Բուդապեշտի հուշագիրը. Շրյոդեր

Gazeta Wyborcza պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հայտարարել է, որ Լեհաստանն ու Բալթյան երկրները զուր են վախենում ռուսական զորքերի ներխուժումից, և ապակառուցողական դիրքորոշում են որդեգրել Ռուսաստանի հանդեպ.

«Ռուսաստանում չեմ ճանաչում նման կարգի որևէ խելագարի, որը կասկածի տակ կդնի տարածքային ամբողջականությունը: Ինչի՞ց են լեհերն ու բալթյան երկրների բնակիչները վախենում: Փառք աստծու, նրանք ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի կազմում են»:

Շրյոդերը հայտարարել է, որ Ռուսաստանը չի օկուպացրել Ղրիմը և չի խախտել Բուդապեշտի հուշագիրը, քանի որ Ղրիմում տեղի է ունեցել անջատում, և թերակղզին ինքն է անջատվել Ուկրաինայից: Շրյոդերը որևէ բան չի հայտնել Դոնբասի պատերազմի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս