Բաժիններ՝

Ալրաղացին կից այրվել է օժանդակ շինություն

Մարտի 30-ին, ժամը 07.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղում այրվում է ալրաղաց:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Ալրաղացին կից այրվել է օժանդակ շինություն մոտ 180 քմ մակերեսով:

Ազատեկ գյուղում՝ նախկին ալրաղացի պահեստային մասում ծագած հրդեհը մեկուսացվել է ժամը 08.30-ին, մարվել՝ 08.58-ին:

Այրվել է տանքի փայտյա կառուցատար­րերից մոտ 140 քմ և կերաղացն՝ ամբողջությամբ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս