Բաժիններ՝

Եմենի շիա ապստամբները հրետանի են կենտրոնացնում Սաուդյան Արաբիայի հետ սահմանին

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ` Եմենի շիա ապստամբները հրետանի են տեղափոխում Սաուդյան Արաբիայի հետ սահմանին, որը գլխավորում է իրենց դեմ գործող միջազգային դաշինքը:

Շիա ապստամբները, չնայած դաշինքի ավիահարվածներին, շարունակում են իրենց հարձակումը Եմենի հարավում ու արևելքում` փորձելով ներթափանցել ռազմավարական կարևորություն ներկայացնող Ադենի նավահանգիստ:

Մասնավորապես, զինյալները Եմենի նախկին նախագահ Աբդալլահ Սալեհի հանդեպ բարյացակամ տրամադրված ուժերի հետ միասին իրենց վերահսկողության տակ են առել Աբյան նահանգի Շուքրա նավահանգիստը, որը գտնվում է Ադենից 100 կիլոմետր դեպի արևելք:

Բացի այդ, ապստամբներին հաջողվել է գրավել առաջին բնակավայրը երկրի արևելքում գտնվող Շավբա նահանգում և հասել են երկրի արևմուտքում գտնվող Խաջա նահանգ:

Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային դաշինքն այսօր առավոտյան ռմբակոծել է Եմենի մայրաքաղաք Եմենում ու նրա մերձակայքում շիա ապստամբների դիրքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս