Բաժիններ՝

Ապարան-Քուչակ և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի  5-ին՝
ժամը 17:30-ի դրությամբ, Տավուշում, Ջերմուկում, Սարավանի լեռնանցքում,
Սիսիանում, Գորիսում և Մեղրիում տեղում է ձյուն:

Բուք է Ապարան-Քուչակ և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում:

Ճանապարհաշինարարների կատարած աշխատանքի շնորհիվ Վարդենյաց լեռնանցքի
երթևեկությունը երկկողմանի բացվել է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում
են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական   նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության
լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս