Բաժիններ՝

Հիմնադիր խորհրդարան. «Միկա Բաղդասարովի թիկնապահը՝ Բերձորյան ծեծի հրամանատար»

«Բերձորում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ մոտ մեկ ամիս առաջ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է: Հիմնադիր Խորհրդարանը արդեն տեղեկացրել էր, որ պետական մակարդակով կազմակերպած ծեծին մասնակցում էին քրեական տարրեր և իշխանության յուրայինների ստրուկներ: Նկարում պատկերված անձը գործարար Միկա Բաղդասարովի թիկնապահներից է, ով Բերձորյան ծեծի ժամանակ ուղորդում էր թևկապներով երիտասարդներին և ոչ միայն:

Մեքենայի համարանիշը բավարար կարող է լինել ոստիկանության համար պարզելու, թե ով է այս անձը և ինչպես և ինչու է նա հայտնվել Բերձորյան ծեծի օրը այդ վայրում: Եթե Արցախի ոստիկանությունը պայմանագրային հիմունքներով համագործակցում է գործարարների թիկնազորի անդամների հետ և վերջիններիս ծեծուջարդը խաղաղ քաղաքացիների հանդեպ բխում է ԼՂՀ օրենքներից, ապա մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ, հարգելի ընթերցող»:

Հիմնադիր խորհրդարան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս