Բաժիններ՝

«Մանումենտցի Մոսոյի» հայրը տեղեկացնում է, որ իր որդին ողջ է և գտնվում է իրենց տանը

Քիչ առաջ 168.am-ին զանգահարեց Մեսրոպ Մելիքյանի՝ «Մանումենտցի Մոսոյի» հայրը՝ Սաշիկ Մելիքյանը և տեղեկացրեց, որ մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե իր որդին սպանվել է Նուբարաշենի ՔՀԿ-ի մոտ հնչած կրակոցների հետևանքով, չեն համապատասխանում իրականության. «Իմ որդին իմ կողքին նստած է, խնդրում եմ հերքեք այդ տեղեկությունները, սպանվածը Օշականցի Գևորիկի եղնայրն է, ոչ թե իմ որդին»:

Հիշեցնենք, որ այսօր Նուբարաշենի ՔՀԿ-ի մոտ անհայտ անձինք հրազենով և ատրճանակով կրակել են 3 անձանց վրա, որոնցից են Լևոն Ղազարյանը (երրորդմասցի Լյովիկ) և Դրաստամատ Թադևոսյանը (Դերո): Երրորդ անձի՝ Մեսրոպ Մ.-ի ինքնությունը դեռ պարզվում է:

 

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս