Բաժիններ՝

6 արտահայտություն, որոնք ավելի ուժեղ են, քան «ես քեզ սիրում եմ»-ը

«Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը բոլորն են սիրում լսել, և ամենասպասված բառերն են: Դրանք ի վիճակի են երջանկացնել, ուրախացնել, հիացնել, վստահություն առաջացնել: Մարդիկ կարծում են, որ եթե լսեն այս բառերը, ապա իրենց կյանքում ամեն ինչ կկարգավորվի, հարաբերությունները նոր մակարդակ կտեղափոխվեն, իսկ իրենց «երկրորդ կեսն» այս բառերից հետո այլևս մինչև կյանքի վերջ, հուր-հավիտյան իրենց կողքին կլինի: Այժմ, սակայն, այս արտահայտությունն այնքան է անտեղի ծամծմվել, որ ոչ ոք չի հավատում դրան: Մարդիկ այս բառերին պարզապես այլևս լուրջ չեն վերաբերվում:  Պարզվում է՝ կան այնպիսի արտահայտություններ, որոնք ավելի համոզիչ են և հուզիչ, քան սովորական «ես քեզ սիրում եմ»-ը:  Շտապեք ասել դրանք, քանի դեռ ուշ չէ:

1. «Ես քեզ ներում եմ»- Ես ներում եմ քեզ այն վատ բաների համար, ինչ դու ինձ արել ես: Այն ամենի համար, որոնք, կարող է՝ տաք գլխով ես ասել: Բոլոր սխալներդ՝ մեծ թե փոքր: Ես ներում եմ քեզ այն ժամանակ, երբ դու ամենաքիչն ես դրան արժանի, քանի որ այդ պահին դու ամենաշատը դրա կարիքն ունես: Ես քեզ ներում եմ, քանի որ ցանկանում եմ, որ դու էլ միշտ ներես ինձ, որովհետև ոչ ոք կատարյալ չի:

love (1)2. «Ես զոհաբերում եմ ինձ քեզ համար»- Ես կզոհաբերեմ իմ ժամանակը քեզ համար: Ես քեզ հետ կլինեմ այն ժամանակ, երբ կեսգիշերին չես կարողանա քնել: Ես կբռնեմ քո ձեռքը, երբ դու վախենաս: Ես կսրբեմ քո արցունքները, երբ լաց լինես:  Ես կուրախանամ քո բոլոր հաջողություններով, նույնիսկ՝ ամենափոքրիկ հաջողություններով: Եթե հանկարծ հիվանդանաս՝ ես հոգ կտանեմ քո մասին:

3. «Ես քեզ հարգում եմ»- Ես հարգում եմ քո կարծիքը, գաղափարները, սկզբունքներն ու աշխարհայացքը: Ես լավ եմ վերաբերվում նույնիսկ քո քմահաճույքներին: Ես ընդունում եմ քեզ՝ որպես անհատականություն, որն ունի սեփական մտքերը, ցանկությունները, երազանքները և հույսերը: Ես հարգանքով եմ վերաբերվում քեզ:

Կարդացեք նաև

4. «Ես կաջակցեմ քեզ»– Ես կաջակցեմ քո նախաձեռնած բոլոր ծրագրերին: Ես ձեռք կմեկնեմ քեզ այն ժամանակ, երբ դրա կարիքն ունենաս: Միշտ կարող ես հույսդ ինձ վրա դնել: Ես քեզ կբարձրացնեմ, եթե ընկնես: Ես կողմ կլինեմ քո յուրաքանչյուր կարևոր որոշմանը:

5. «Ես կպաշտպանեմ քեզ»- Ես կպաշտպանեմ քեզ բոլոր տեսակի ձախորդություններից: Ես կպաշտպանեմ քեզ ցավից: Երբեք չեմ նվաստացնի քեզ: Ոչ մեկին թույլ չեմ տա քեզ նվաստացնել կամ վիրավորել: Ես քեզ համար կլինեմ ապաստան, որտեղ կարող ես թաքնվել բոլոր անհաջողություններից:

6. «Ես կապված եմ քեզ»- Ես քեզ չեմ լքի: Ամեն ինչ կանեմ, որ մեր հարաբերությունները շարունակվեն: Ես քեզ իմ կյանքի կարևոր մասն եմ համարում: Ես իմ ապագան տեսնում եմ միայն քեզ հետ:

Իրական սերն այս ամենը ներառում է իր մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս