10 նախանշաններ, որոնք չի կարելի անտեսել

Ձեր մարմնի վրա տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխության պետք է հատուկ ուշադրություն դարձնեք, քանի որ դրանք կարող են լուրջ հիվանդությունների նախանշաններ լինել: Եթե նույնիսկ այդ փոփոխությունը ձեզ աննշան թվա, այնուամենայնիվ, դա կարող է զգուշացնել այնպիսի հիվանդության մասին, ինչպիսին է քաղցկեղը: TakProsto.cc կայքը ներկայացրել է 10 նախանշաններ, որոնք կարող են այս հիվանդության ազդակ լինել:

1. Հազ և ձայնի կոշտություն- Եթե արդեն ավելի քան 3 շաբաթ անընդհատ հազում եք, պետք է դիմել բժիշկի: Ցավը կրծքավանդակում կամ ծանր շնչառությունը կարող են լինել ոչ միայն թոքերի բորբոքման նշան, այլև՝ քաղցկեղի:

2. Գոյացություններ և գնդեր- Եթե ձեզ մոտ ի հայտ են եկել գնդանման գոյացություններ, որոնք երևում են մարմնի տարբեր հատվածներում, ապա պետք է դիմեք բժշկի: Հասարակ հետազոտությունը թույլ կտա պարզել այդ գոյացության բնույթը:

3. Խալերի փոփոխություններ- Խալերին պետք է ուշադրություն դարձնել, քանի որ դրանց յուրաքանչյուր փոփոխություն կարող է մաշկի քաղցկեղի զարգացման նշան լինել:

Կարդացեք նաև

4. Անհասկանալի ցավ- Առանց առիթի հայտնված ցավերը կարող են յուրաքանչյուր տեսակի քաղցկեղի նախանշան լինել: Նման ցավեր ունենալու դեպքում դիմեք բժշկի:

5. Մարսողության գործընթացի փոփոխություններ- Եթե մարսողական գործընթացի որևէ փոփոխություն եք նկատել, սակայն չեք փոփոխել ձեր սննդակարգը, լավ կլինի՝ դիմեք բժշկի:

6. Արյունահոսություն- Եթե ձեզ մոտ նկատել եք անհասկանալի արյունահոսություն, ինչպիսիք են՝ արյունահոսություն հազի ժամանակ, արյուն մեզի մեջ, կանանց մոտ արյունահոսություն ոչ ցիկլի շրջանում կամ արյունահոսություն հետանցքից, ապա անպայման դիմեք բժշկի:

7. Կոկորդի տևական ցավ- Եթե կոկորդում տևական ցավ եք նկատել, դա կարող է կոկորդի քաղցկեղի նշան լինել:

8. Միզապարկի ակտիվության փոփոխություններ- Եթե մեզի մեջ արյուն եք նկատել, կամ միզարձակման ժամանակ ցավեր եք ունենում, պարտադիր դիմեք բժշկի:

9. Քաշի անհասկանալի կորուստ- Եթե շատ կարճ ժամանակահատվածում և առանց պատճառի ակնհայտ կերպով քաշ եք կորցնում, դիմեք բժշկի:

10. Դժվարություններ կուլ տալու ժամանակ- Այս նախանշանը կարող է ստամոքսի, կոկորդի կամ կերակրափողի քաղցկեղի նախանշան լինել:

Ուշադրություն դարձրեք այս բոլոր նախանշաններին: Եթե ձեզ մոտ ի հայտ է եկել այս նախանշաններից թեկուզ մեկը, անպայման դիմեք բժշկի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս