Մենք կընդունենք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ցանկացած եզրակացություն. Չավուշօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն երեկ Աշգաբադում հանդիպել է Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ, ինչից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Անդրադառնալով ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործի քննմանը՝ Չավուշօղլուն հայտարարել է, թե այդ հայցը «կապված է ոչ թե ցեղասպանության, այլ՝ խոսքի ազատության» հետ.

«2015 թվականին Հայաստանն ու Հայկական լոբբին մեծացնելու են իրենց ջանքերը երրորդ երկրներում: Հայաստանն ու Սփյուռքն աշխատում են արդյունքի հասնել քաղաքական միջոցներով: Թուրքիան առաջարկել է ստեղծել համատեղ հանձնաժողով, և որ այդ գործն ուսումնասիրեն գիտնականները:

Մենք ասում ենք, որ կընդունենք այն, ինչ կվճռի այդ հանձնաժողովը: Նախորդ տարի նման հայտարարություններ արել են մեր նախագահը, մեր վարչապետը: Դա տեսել է ողջ աշխարհը: Մենք կտրականապես դեմ ենք այդ աղետի քաղաքականացմանը:

Մենք ցավով ենք նշում, որ Հայաստանի այդ ջանքերն աջակցություն են ստանում ներսում ու դրսում: Մենք էլ միջոցներ ենք ձեռնարկում: ԱԳՆ-ն ու մեր մյուս նախարարությունը համակարգված իրականացնում են քաղաքական, դիվանագիտական ու մշակութային աշխատանքներ»:

Տեսանյութեր

Լրահոս