Բաժիններ՝

Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդի 15 հայտնի արտահայտությունները

Google-ի տնօրենների խորհրդի նախագահ, «Նոր թվային դար» գրքի հեղինակ Էրիկ Շմիդտը հայնտի է իր հետաքրքիր արտահայտություններով: Դրանք խորապես ուսումնասիրելիս  հասկանում ես, որ որոշները կատարյալ հիմարություն էին, որոշները՝ հանճարեղ, իսկ մյուսները՝ կանխատեսելի: Ստորև ներկայացված են նրա ամենահայտնի արտահայտությունները:

1. «Մենք գիտենք՝ որտեղ եք: Գիտենք՝ որտեղ եք եղել: Մենք նույնիսկ կարող ենք կռահել՝ ինչի մասին եք դուք մտածում»:

2. «Եթե այնպիսի բան եք արել, որի մասին չպետք է ոչ ոք իմանա, ամենայն հավանականությամբ, դուք ընդհանրապես չպետք է այն անեիք»:

3. «Օրերից մի օր յուրաքանչյուր երիտասարդ չափահաս դառնալուն պես իրավունք կունենա ավտոմատ կերպով փոխել իր անունը, որպեսզի հրաժարվի իր հիմարություններից ու կատակներից, որոնք արել և տարածել է երիտասարդ ժամանակ`տեղադրելով սոցիալական ցանցերում»:

4. «Սա կատակ էր, ուղղակի՝ ոչ այնքան հաջող»:

5. «Մեր քաղականությունն այնպիսին է, որ մենք փորձում ենք ամեն ինչ և ուրախանում ենք նույնիսկ մեր անհաջողություններով»:

6. «Պարզապես հիշեք՝ երբ ինչ-որ գրառում եք կատարում, համակարգիչն այն ընդմիշտ պահպանում է»:

7. «Ձեր ինֆորմացիան կարող եք մեզ վստահել»:

8. «Վաշինգտոնը պաշտպանության սուրբ սարք է, որի կանոնները գրված են լոբբիստների կողմից»:

9. «Ես իսկապես կարծում եմ, որ մարդկանց մեծամասնությունը չի ցանկանում, որպեսզի Google-ը պատասխանի իրենց հարցերին, նրանք պարզապես ցանկանում են, որ Google-ն  իրենց ասի՝ ինչ անել հետագայում»:

10. «Համաձայնության կհասնե՞նք, թե՞ ոչ՝  մենք ցանկացած ձևով կստանանք այդ տեղեկատվությունը»:

11. «Մենք ցանկանում ենք, որ մարդիկ ավելի շատ օգտվեն Google-ից» (նա սա ասել է եկամուտների եռամսյակային հավետվության ժամանակ.- Լ.Հ.):

12. «Մենք Apple-ին հարվածելու մտադրություն չունենք, մենք այդպես չենք գործում»:

13. «Համակարգիչները, անկասկած, գլուխ կհանեն այն ամենից, ինչից մենք չենք հասկանում, իսկ մենք գլուխ կհանե՞նք այն ամենից, ինչից համակարգիչները չեն կարող հասկանալ»:

14. «Իրերի և երևույթների համացանցը կնպաստի ձեր ուղեղի մեծացմանը»:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս