Բաժիններ՝

Կահիրեում «հունվարի 25-ի հեղափոխության» 4-րդ տարեդարձի ժամանակ զոհվել է 11 մարդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կահիրեում երեկ անցկացվել է հանրահավաք, որը նվիրվել է «հունվարի 25-ի հեղափոխության» չորրորդ տարեդարձին: Հանրահավաքի ժամանակ բախումներ են գրանցվել ցուցարարների ու իրավապահ մարմինների աշխատակիցների միջև:

Բախումների հետևանքով զոհվել է 11 մարդ: Եգիպտոսի «հյուսիսային մայրաքաղաք» Ալեքսանդրիայում իսլամականների անցկացրած հանրահավաքի ժամանակ զոհվել է երկու մարդ: Ընդգծվում է, որ անցորդների վրա կրակել են հանրահավաքի երկու մասնակիցներ, որոնցից մեկին ոստիկանները ոչնչացրել են, իսկ մյուսին՝ վիրավորել ու ձերբակալել:

Բացի այդ, Եգիպտոսում գրանցվել են մի շարք պայթյուններ: Եգիպտոսի ՆԳՆ-ի աշխատակիցները վնասազերծել են ընդհանուր առմամբ մոտ 10 պայթուցիկ սարք: 2011 թվականի հունվարի 25-ին Եգիպտոսում սկսվեցին բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք հանգեցրին Հոսնի Մուբարաքի վարչակարգի տապալմանը, ով երկրում իշխում էր երեք տասնամյակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս