Բաժիններ՝

Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի դասակի հրամանատարը. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Արման Ազիբեկյանը իր վարած Opel մակնիշի 34 ՕF 215 համարանիշի ավտոմեքենայով Երևան- Գյումրի ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ազիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ազիբեկյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես դասակի հրամանատար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս