Բաժիններ՝

ԱՄՆ-ը սկսում է Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց. Օբամա

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը սկսում է Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց. «Ես պետքարտուղար Ջոն Քերիին հանձնարարել եմ անհապաղ քննարկում սկսել Կուբայի հետ՝ կապված դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հետ, որոնք դադարեցվել են 1961 թվականի հունվարին:

ԱՄՆ-ը վերստին դեսպանատուն կբացի Հավանայում և բարձրաստիճան պաշտոնյաները վերստին կայցելեն Կուբա: Հավանայի հետ 50 տարվա լարված հարաբերությունները ցույց տվեցին, որ մեկուսացումը չբերեց ակնկալվող արդյունքները»:

Օբաման Քերիին նաև կոչ է արել վերանայել Կուբայի՝ որպես ահաբեկչություն ֆինանսավորող պետության հանդեպ վերաբերմունքը: Նրա խոսքերով՝ պետությունը, որը չի ճանաչում ահաբեկչական մեթոդները, չպետք է ընկնի այդ դիրքորոշման տակ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին կթուլացնեն Կուբայի հանդեպ պատժամիջոցների ռեժիմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս