Բաժիններ՝

Ուշադրություն. հանրապետության մի շարք տարածքներում ձյուն է գալիս

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի
28-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ՝ Ստեփանավանի, Տաշիրի, Մարտունու,
Վարդենիսի, Ջերմուկի ինչպես նաև Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում
տեղում է թույլ ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում
են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս