Բաժիններ՝

Երբ սեփական տանիք ունենալը երազանք է արդեն 26 տարի

asparez.am-ը գրում է. Շատ անօթեւաններ սպասում են, իսկ կառավարությունը դադարեցնում է բնակարանաշինությունն ու հատկացնում ԲԳՎ

75-ամյա Էլիտա Գասպարյանի բնակարանային հիմնախնդրին արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք: Նա տարիներ շարունակ ապրում էր բարեկամ-ազգականների տանը, բնակարանային խնդիրը չէր լուծվում: Նախորդ տարի իր իրավունքները վերականգնելու նպատակով Է. Գասպարյանը դիմել էր հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպանն էլ դիմել էր Գյումրու քաղաքապետարան, որտեղից Պաշտպանին գրավոր պատասխանել էին, թե քաղաքացուն իրենք սենյակ են տրամադրելու «Սամարիթեր» հիվանդանոցի (Բժիշկների) հանրակացարանում:

ՄԻՊ-ը, նկատի ունենալով, որ քաղաքացու բողոքի քննարկման ընթացքում հարցը ստացել է դրական լուծում եւ ղեկավարվելով Մարդու իրավուքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, դադարեցրել էր բողոքի քննարկումը:
Շուրջ մեկ ու կես տարի հանրակացարանում բնակվելուց հետո կինը նորից բարձրաձայնում է իր խնդրի մասին եւ նշում, որ հանրակացարանի պայմաններն իր համար բավարար չեն եւ կրկին խնդրելու է կառավարությանն իր հարցը լուծել:

Մինչ երկրաշարժը 75-ամյա կինն ապրել է որդու հետ` վարձով բնակարանում: Այնուհետեւ մեկ սենյականոց բնակարան է ստացել Գերցեն փողոցի 14 շենքի հասցերում: Տան հասցեում գրանցում չեն ունեցել ոչ որդին, ոչ հարսը: 1987-ին, երբ որդին մահանում է, տիկին Էլիտան, չուզենալով այլեւս բնակվել նշված հասցեում, այն փոխանակում է Անտառավան, 5-րդ թաղամասի թիվ 10 շենքի մեկ սենյականոցի հետ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս