Բաժիններ՝

Այսօր մեկնարկում է Եգիպտոսի նախագահի եվրոպական առաջին շրջագայությունը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այսօր մեկնարկում է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի եվրոպական շրջագայությունը: Դա Սիսիի առաջին եվրոպական շրջագայությունն է Եգիպտոսի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո:

Սիսիի եվրոպական շրջագայությունը տևելու է 4 օր, որի շրջանակներում նա այցելելու է Ֆրանսիա ու Իտալիա: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահի խոսնակ Ալա Յուսուֆը:

Նրա խոսքերով ՝ Սիսին եվրոպական երկրներում ունենալիք հանդիպումներում քննարկելու է երկկողմ հարաբերությունների հարցը, ինչպես նաև Պաղեստինի հարցն ու խաղաղության բանակցությունները, Լիբիայի, Սիրիայի, Իրաքի հարցերը, Աֆրիկյան մայրցամաքի զարգացումները:

Քննարկվելու է ահաբեկչության և մասնավորապես «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցը: Յուսուֆը հավելել է, որ Սիսին պլանավորել է իտալական այցի շրջանակներում այցելել նաև Վատիկան ու հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս