Բաժիններ՝

Աֆղանստանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանի արևելքում տեղի ունեցած վոլեյբոլի մրցաշարի ժամանակ ահաբեկչություն է իրականացվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ: Եվս 60 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ահաբեկչությունն իրականացվել է Պակտիկայի նահանգում: Պայթուցիկ սարքը գործի է գցել մահապարտ ահաբեկիչը: Աֆղանստանի իշխանությունների տվյալներով՝ զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Ահաբեկչությունն իրականացվել է այն բանից ժամեր անց, ինչ Աֆղանստանի խորհրդարանը քվեարկել է նրա օգտին, որ երկրի տարածքում մնա մոտ 12.000 օտար զինվորական:

Նոյեմբերի 21-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է գաղտնի հրաման, որն ընդլայնում էր Աֆղանստանում ամերիկյան ուժերի ներկայությունը: Մասնավորապես, ամերիկյան բանակին թույլատրվել է անմիջական մասնակցություն ունենալ զինյալների դեմ մարտերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս