Բաժիններ՝

«Կիսագրագետ չոբանն էլ կարող էր կնոպկան սեղմել ու խփել ուղղաթիռը. ո՞րն է իրական հերոսությունը». ԳԱԼԱ

«Ուղղաթիռի խփելուց հետո գլխավոր նպատակը դա զոհված օդաչուների դիակները դուրս բերելն էր, բայց ես չեմ կարծում, որ սրանով կավարտվի, դա չէր հայկական կողմերի պատասխանը, կարծում եմ պատասխանը դեռ կլինի և քանի որ նմանատիպ ռեակցիան հանդիսանում է և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից այսպես ասած զսպման քաղաքականության իրականացում, ադրբեջանական կողմը պետք է շատ լավ հասկանա, որ յուրաքանչյուր գործողություն կունենա իր գինը և հետևանքները»,- անդրադառնալով հայկական զինուժի՝ նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրս բերման գործողությանը՝ ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ հատուկ նշանակության գործողության ընթացքում ադրբեջանական կողմից շարքից հանվել է երկու զինծառայող, Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: Սերգեյ Մինասյանը նշում է՝ երբ խոսքը գնում է իսկական ռազմական գործողությունների մասին, ադրբեջանական կողմը միշտ զիջում է, դրա ապացույցն են նաև այս տարվա օգոստոսի սկզբի դեպքերը:

«Այն, որ խփվել է ուղղաթիռը, դրա համար որևէ լուրջ հատուկ պատրաստվածություն պետք չէր, կարելի է ասել, որ կիսագրագետ չոբանն էլ կարող էր կնոպկան սեղմել ու խփել ուղղաթիռը, առավել ևս, որ բազմիցս և՛ ադրբեջանական, և ղարաբաղյան ուղղաթիռները թռել են այդ ուղղությամբ, և առաջին անգամ ադրբեջանցիները պարզապես որոշեցին, որ դա խոցեն»,- նշեց Մինասյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս