Բաժիններ՝

Չինաստանը ռազմական օդանավակայան է կառուցում վիճելի տարածքում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Չինաստանն ընդլայնում է Սպրատլի արշիպելագի կղզիներից մեկի վերջրյա հատվածը` ռազմական օդանավակայան կառուցելու համար: Այդ մասին են վկայում արբանյակային լուսանկարները:

Ինժեներային աշխատանքներն իրականացվում են Fiery Cross խութում: Օգոստոսի 8-ից մինչև նոյեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանը փաստացիորեն նոր կղզի է ստեղծել այդ խութի տեղում, որի երկարությունն այժմ կազմում է ավելի քան 3 կիլոմետր, իսկ լայնությունը` 200-300 մետր:

Կղզին արդեն իսկ պիտանի է թռիչքուղի կառուցելու, ինչպես նաև խոշոր նավեր ընդունելու համար: Ընդգծվում է, որ դա արդեն չորրորդ նախագիծն է, որը Պեկինը վերջին շրջանում իրականացնում է Հարավ-Չինական ծովում գտնվող Սպրատլի արշիպելագում: ԱՄՆ-ն արդեն իսկ Չինաստանին կոչ է արել դադարեցնել կղզիների յուրացումը, սակայն Չինաստանն անտեսում է այդ կոչերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս