Բաժիններ՝

Հանրապետության մարզերում ձյուն է տեղում

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ժամը 09.00-ի դրությամբ Արագածոտնի մարզի Արագած գյուղում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան գյուղում տեղում է ձյուն, իսկ Տիգրանաշեն գյուղում` անձրև:

Մարզերի լեռնային, Սյունիքի մարզի նախալեռնային շրջաններում ավտոճանապարհներին տեղ-տեղ նկատվում է մերկասառույց: Արարատի մարզի Արարատ, Մասիս քաղաքներում առկա է մառախուղ:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս