Շանթ Հարությունյանի անչափահաս որդին միացել է Դավիթ Սանասարյանի հայտարարած հացադուլին. «Ազատություն»

Անցած տարվա նոյեմբերի 5-ին քաղաքական կոչերով փողոց դուրս գալուց հետո ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` նույն գործով պայմանական ազատազրկման դատապարտված Շահեն Հարությունյանը, հացադուլ է հայտարարել: Շահեն Հարությունյանը, ով, հիշեցնենք, անցած ամիս Շանթ Հարությունյանի և նրա գաղափարակից ընկերների գործով դատավճռիների հրապարակումից հետո, դատարանի դահլիճից ազատ արձակվելով, հայտարարել էր, թե չի դադարեցնելու քաղաքական պայքարը, «Ազատության» հետ զրույցում ասել է, որ՝ միացել է «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանի բողոքին: Վերջինս, նոյեմբերի 17-ից ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի առջև սկսած հացադուլով ԵԱՀԿ-ից է պահանջում անմիջապես գործողություններ ձեռնարկել և հետ վերադարձնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խոցված հայկական ուղղաթիռի երեք օդաչուներին:

«Միացել եմ Դավիթի հացադուլին, որովհետև կարծում եմ, որ նրա բողոքը ճիշտ է: Կարծում եմ, որ խայտառակություն է, որ դիակները մնան թշնամիներին», – ասել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս