«Ֆրանկ մյուլլեր» ընկերությունը Հայաստանում աֆինաժի գործարան է բացելու
Հայաստանում ոսկեգործության ոլորտի նոր գործարան կհիմնվի: Այս մասին այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպված ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ տեղեկացրեց նախարար Կարեն Ճշմարիտյանը:
««Ֆրանկ մյուլլեր» ընկերությունն աֆինաժի գործարան է բացելու»,- ավետեց նախարարը:
Նշենք, որ աֆինաժը արդյունաբերական եղանակով ազնիվ մետաղների (ոսկի, պլատին, արծաթ) ստացումն է զտման միջոցով: