Բաժիններ՝

Շղթայական ավտովթար Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ «Մուլտի Գրուպ» բենզալցակայանի դիմաց. կան վիրավորներ. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Մուլտի Գրուպ» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են 43-ամյա Պողոս Հարությունյանի վարած Lexus մակնիշի 41 PV 444 համարանիշի, 30-ամյա Արմեն Մարտիրոսյանի վարած BMW մակնիշի 12 ՏՏ 100 համարանիշի, 26-ամյա Արմենակ Բադալյանի վարած Վազ 2115 մակնիշի 33 PO 408 համարանիշի և Mercedes մակնիշի 97 PQ 007 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևորներ Նարինե Տիգրանյանն ու Սոնա Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս