Բաժիններ՝

Պռոդանը հայտնել է, թե երբ կվերսկսվեն Ուկրաինային ռուսական գազի մատակարարումները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինային ռուսական գազի մատակարարումները կվերսկսվեն Ռուսաստանին ունեցած պարտքից 1.45 միլիարդ դոլարի չափով առաջին տրանշի վճարումից հետո: Այս մասին երեկ Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պռոդանը:

Նա մանրամասնել է, որ ռուսական գազի մատակարարումները կսկսվեն կանխավճար անելուց հետո, և որ «Նավթոգազը» և «Գազպրոմը» սերտորեն աշխատելու են միմյանց հետ, որոնց միջև գազի գնի շուրջ բանակցություններն ընթանում էին ընթացիկ տարվա մայիսից:

Պռոդանն այդպիսով վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում սպառողներն ապահովված կլինեն գազով: Երեկ Բրյուսելում փաստաթղթեր են ստորագրվել Կիևի ու Մոսկվայի միջև առկա գազային վեճի կարգավորման վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս