Բաժիններ՝

Դավթաշենում ավտոմեքենան բախվել է ծառին և շրջվել. կան տուժածներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում («Ադորա» ռեստորանի հարևանությամբ) տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է ծառին և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Լեքսուս» մակնիշի 34 RF 277 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Խ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երեք ծառի և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը 2 ուղևորներ տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և կատարել հովացման աշխատանքներ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս