ԱԺ աշխատակազմը որոշել է պաշտպանել պատգամավորներին

Ազգային ժողովի նոր աշխատակազմը որոշել է հանդես գալ ևս մեկ նորամուծությամբ. ստեղծվում է արհմիություն, որին, որքան էլ տարօրինակ է, անդամակցելու են ինչպես՝ պատգամավորները, այնպես էլ՝ աշխատակազմի ներկայացուցիչները: 168.am-ի տեղեկություններով՝ արհմիությանն անդամակցելու ցանկություն են հայտնել գրեթե բոլոր պատգամավորները, բայց թե ումի՞ց պետք է պաշտպանի պատգամավորներին արհմիությունը՝ հայտնի չէ: Ընդհանրապես արհմիությունները ստեղծվում են, որպեսզի պաշտպանեն աշխատավորներին գործատուների ոտնձգություններից, բայց թե պատգամավորի համար ո՞վ է գործատուն, կամ ո՞վ կարող է ոտնձգություն կատարել նրանց աշխատանքային իրավունքների նկատմամբ՝ որևէ մեկը չի կարող ասել: Բայց դե, արհմիություն է, էլի, թող լինի:

Տեսանյութեր

Լրահոս