Բաժիններ՝

Տատիկ-պապիկները դժվար թե կարողանան օգտվել արտոնություններից. Թևան Պողոսյան

Սահմանամերձ համայնքների տատիկ-պապիկները դժվար թե արտադրություններ հիմնեն ու կարողանան օգտվել կառավարության առաջարկած արտոնություններից, նրանց որդիները գնացել են այլ երկրներ, իսկ ԵՏՄ անդամակցությունից հետո ավելի կընդլայնվի գնալու դաշտը: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծի մասին «Ժառանգություն» խմբակցության անունից հայտարարեց պատգամավոր Թևան Պողոսյանը՝ նկատելով նաև, որ ըստ ՄԱԿ-ի, շուտով Հայաստանն անցնում է այն շեմը, երբ մահացությունն ավելի բարձր է լինելու, քան ծնելիությունը:

«Մի քանի խանութ ու կրպակ կա, բայց ամենամեծ հարկը, որ վճարում են՝ գույքի ու հողի հարկերն են: Բայց մարդիկ դա էլ չեն կարողանում վճարել: Չեն կարողանում օգտվել այդ հողից, ինչպե՞ս հարկ վճարեն»,- նշեց Թ.Պողոսյանը՝ դեմ արահայտվելով օնագծին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս