Բաժիններ՝

ԱՊՀ-ի երկրները ՀՕՊ-ի Միացյալ համակարգի շրջանակներում վարժանքներ են սկսել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՊՀ անդամ 7 երկրների զինվորականները ձեռնամուխ են եղել ԱՊՀ-ի ՀՕՊ-ի Միացյալ համակարգի ղեկավարման մարմինների փոխգործակցության բարելավման առաջադրանքների իրագործմանը: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Վարժանքները մեկնարկել են այսօր առավոտյան: ԱՊՀ-ի անդամ երկրների ՀՕՊ-ի ուժերը մշակում են միմյանց փոխգործակցության բարելավումը՝ կապված օտար երկրի օդանավի կողմից ԱՊՀ-ի պետական սահմանները խախտելու ու նրա օդային տիրույթ մուտք գործելու հետ:

Բացի այդ, մշակվել են նաև վթարի ենթարկված օդանավերի անձնակազմերին օգնություն ցուցաբերելու մեթոդներ: Այդ ամենին մասնակցում են նաև Հայաստանի զինված ուժերն ու Հայաստանում ռուսական ռազմաբազայի զենիթային ու ավիացիոն ստորաբաժանումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս