Սոխը տրոհում է քարերը

Բուժիչ նամակներ

Լավ լվացեք սոխուկները, մաքրեք, կճեպը չորացրեք։ Մաքուր հումքը մանր կտրատեք կամ անցկացրեք խոշոր քերիչով։ Հումքը խառնեք շաքարավազի հետ (1։1), դրեք կրակի վրա, անընդհատ խառնեք։ Չորս կգ խառնուրդից պետք է մնա մոտ 2-2,5 կգ սաթի գույն ունեցող զանգված, որը պետք է տեղավորեք կես կգ տարողության ապակյա տարաների մեջ և պահեք սառնարանում։

  • Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ` 50 մլ ջրի հետ։ Առաջին 3-5 օրը մեզի մեջ կնկատվեն ավազ և մանր քարեր։

Բուժումը սկսելուց առաջ և վերջացնելուց հետո անցեք համապատասխան բուժզննում և խորհրդակցեք բժշկի հետ։ Քարերի տրոհման ու հեռացման հետևանքով կարող են առաջանալ ցավեր։ Շարունակեք բուժումը 21 օր։ Կանխարգելիչ նպատակով կրկնեք սոխի «ջեմով» բուժումը 3 տարի պարբերությամբ։
Հերպես. Կտրեք սոխուկի ստորին հատվածը, առաջացած կաթնագույն հեղուկով մշակեք շրթունքների անկյունները։
Զգուշացում։ Կարևոր է իմանալ, որ միզաքարային հիվանդությունը կարող է փոխանցվել ժառանգաբար` անկախ տարիքից, սննդակարգից, ջրի բաղադրությունից։ Առաջարկվող բուժումը հակացուցված է հղիներին, արյան հիվանդությունների, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի սուր շրջանում, պարբերաբար կրկնվող` ոչ ստաբիլ շնչահեղձուկի (ստենոկարդիա) դեպքում։
Մանկական չղեկավարվող միզարձակություն. Մանր կտրատեք սոխուկը, 15-20 օր չորացրեք մութ տեղում, փոշիացրեք։ 1 ճ/գ փոշին լուծեք 100 մլ գոլ ջրի մեջ` խմեցրեք երեխային, օրը 1 անգամ։
Աթերոսկլերոզ. Սոխի 100 գ քերուկը խառնեք 200 գ շաքարավազի հետ, 4 օր թրմեք սենյակային պայմաններում։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 4-6 անգամ, 3 ժամը մեկ։ Շարունակեք 1 ամիս։
Կատարակտ. Խառնեք խատուտիկի և սոխի հյութեր, մեղր (2։1։1), 3-4 ժամ թրմեք մութ տեղում։ Կաթեցրեք աչքերին` 1-2 կաթիլ, օրը 2 անգամ։ Շարունակեք 1 ամիս։ Պահեք սառնարանում` մինչև 10-15 օր։ Օգտագործեք որպես կանխարգելիչ միջոց կատարակտի դեմ և տեսողության անկման դեպքում։
Խորհուրդ. Կարևոր է իմանալ, որ սոխի կճեպն ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ (տե՛ս Ջ. Սահակյան, «Մոգական բուժարարներ Սոխը և սխտորը»… գրքույկը, թ.1)։

Չորացրեք կճեպը և պահեք թղթե կամ լաթե պարկիկի մեջ։
Բրոնխիտ, անգինա. Մանրացրեք սոխի կճեպը։ Հումքը լցրեք 500 մլ եռջրի մեջ, 5 րոպե եփեք, 1 ժամ թրմեք, քամեք։ Կատարեք ողողումներ` օրը 5-6 անգամ։
Շագանակագեղձի բորբոքում, երիկամների հիվանդություններ. 20 գ կճեպը 1 ժամ թրմեք 400 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 2-4 անգամ։
Մրսածություն, կանխարգելիչ թեյ. Թեյի գույնը թրմելիս, թեյնիկի կափարիչի տակ դրեք 20-30 գ սոխի կճեպ։ Խմեք կիտրոնի հետ։

Կարդացեք նաև

Կարևոր է իմանալ. Կանաչը թեյը նպաստում է ռադիոակտիվ նյութերի հեռացմանն օրգանիզմից։

Կանխարգելիչ լոգանք. 100 գ կճեպը 10 րոպե եփեք 2 լ ջրի մեջ, կատարեք ոտնաթաթերի լոգանք։
Հիպերտոնիա. Խառնեք սոխի կճեպ և մասուրի պտուղ (1։2)։ 3 ճ/գ հումքը 5 րոպե եփեք 500 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-5 անգամ։ Սոխի կճեպը կարելի է խառնել եղևնու կամ սոճու «ասեղիկների» հետ (1։1)։

Սխտոր
Սխտորն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ` հատկապես խթանում է լեղու և մարսողության համար անհրաժեշտ խմորիչների (ֆերմենտ) գոյացումը։ Առաջարկվող դեղատոմսն ուժեղացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, խորհուրդ է տրվում ստամոքսի ու 12-մատնյա աղիի խոցի, էնտերոկոլիտի, բրոնխիտի ու թոքաբորբի դեպքում։

  • Մաքրած սխտորն աղացեք, 200 գ հումքը 14 օր թրմեք 200 մլ բժշկական սպիրտի մեջ, մութ տեղում, զտեք։

Ոգեթուրմի մեջ լուծեք 50 գ բյուրեղացած մեղր և 30 մլ ակնամոմի (պրոպոլիս) 20% ոգեթուրմ, թրմեք ևս 4-5 օր։ Խմեք 5-ական կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ` 1 ճ/գ ջրի հետ։

Երիկամների անբավարարության հետևանքով առաջացող հիպերտոնիա. Մանր կտրատեք 1 ատամիկ սխտոր, կանաչի (համեմ, մաղադանոս, նեխուր, սամիթ և այլն) կամ կես թ/գ չոր ծովակաղամբ։ Հումքը խառնեք 200 մլ մածունի հետ, խմեք երեկոյան։

Չոր հազ. Մաքրեք, աղացեք 1 ատամիկ սխտոր և 10 հատ սոխ, 30-45 րոպե եփեք թույլ կրակի վրա` 1 լ կաթի մեջ, 30 րոպե անց լուծեք 2-3 ճ/գ մեղր։ Խմեք 1-3 ճ/գ` օրը 5-6 անգամ, ուտելուց 30 րոպե հետո։
Պանկրեատիտ. Աղացեք 1 կգ (կեղևով, առանց կորիզի կիտրոնի), 300-ական գ մաքրած սխտոր, մաղադանոս։ Հումքը խառնեք, 14 օր թրմեք արծնապատ կաթսայի մեջ, հով, մութ տեղում։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։ Շարունակեք, մինչև խառնուրդը վերջանա, պահեք սառնարանում։

  • Խառնեք սև և կարմիր հապալասի, գետնամորու տերևները, լոբու պատիճ, եգիպտացորենի մազմզուկ (բոլորը հավասար)։ 1 ճ/գ հումքը 10 ժամ թրմեք ջերմապահի մեջ` 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, վերոգրյալ միջոցի հետ` ուտելուց 15 րոպե առաջ։
  • 100 մլ տաք կաթի մեջ լուծեք 20 կաթիլ ակնամոմի 10% ոգեթուրմ, խմեք անմիջապես քնելուց առաջ։ Կատարեք 10 օր, կրկնեք 20 օրից` ընդամենը 6 անգամ։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս