Բաժիններ՝

Պուտինն ու Մերկելը քննարկել են «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանաիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ահաբեկչության դեմ պայքարում և առաջին հերթին «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը հակազդելու հարցում միջազգային համագործակցությունը:

Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Պուտինն ու Մերկելը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը տարբեր մակարդակով, այդ թվում նաև հոկտեմբերի 16-17-ին Միլանում կայանալիք «Ասիա-Եվրոպա» ֆորումի շրջանակներում:

Ռուսաստանի ու Գերմանիայի առաջնորդները քննարկել են նաև Էբոլա վիրուսի տենդի դեմ պայքարում փոխգործակցության հարցը: Հեռախոսազրույցի նախաձեռնողը գերմանական կողմն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս