Դևիդ Քեմերոնն այսօր ժամանում է Անկարա

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն այսօր ժամանում է Անկարա: Դա տեղի է ունենում այն բանից հետո, ինչ Մեծ Բրիտանիան միացել է Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին հասցվող ավիահարվածներին:

Քեմերոնի թուրքական այցը նույնպես կապված է «Իսլամական պետության» դեմ պայքարի հետ: Թուրքական լրատվամիջոցը նրա այցը որակում է որպես անակնկալ: Թուրքիա ժամանելուց առաջ Քեմերոնը հայտարարել է, որ «Իսլամական պետությանը» միանալու համար Սիրիա ու Իրաք ժամանած Մեծ Բրիտանիայի քաղաքացիները հանդիսանում են իրենց թշնամիներ:

Տեսանյութեր

Լրահոս