ԲՀԿ-ականներին դեռ հայտնի չէ՝ կպահանջե՞ն արդյոք իշխանափոխություն, թե՞ ոչ

«Մենք սպասում էինք, որ իշխանություններն ավելի ադեկվատ պահվածք ու վերաբերմունք կցուցաբերեին այդ պահանջներին, բայց ճիշտ հակառակն է, սա կոնստրուկտիվ մոտեցում չէ իշխանությունների կողմից, չկա որևէ կոնկրետություն: Մենք կամփոփենք և քառյակի կարծիքը կասենք, բայց իմ անունից եմ ասում՝ կարելի է նշել մեկ-երկու կետ, որոնց մեջ փոքրիկ ինչ-որ բաներ արվել են: Հիմնականում ոչինչ չի արվել այդ ուղղությամբ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ խոսելով ոչ իշխանական ուժերի կողից իշխանություններին ուղղված 12 պահանջների մասին:

Ըստ նրա՝ ոչ իշխանական ուժերը ցանկանում էին տեսնել՝ իշխանությունները մտածո՞ւմ են ինչ-որ քայլեր անել առաջադրած խնդիրները լուծելու ուղղությամբ, թե՞ ոչ, ինչը ևս պատասխան չստացավ:

Հարցին՝ արդյոք իշխանափոխության խնդիր կդրվի՞ հանրահավաքում, Ս. Մարգարյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ն այս պահին այս ձևով դեմ է իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին. «Գտնում ենք, որ չի կարելի արհեստական ձևով ընդունել մի փաստաթուղթ, որն իշխանություններին թույլ է տալիս վերարտադրվել: Ի՞նչ է նշանակում իշխանափոխություն պահանջել, երբ դու ասում ես՝ ես վերարտադրմանը դեմ եմ, դա արդեն իշխանափոխություն է, իշխանությունը փոխվելու է Հայաստանում: Այն, ինչ կպահանջենք, դա թույլ տվեք ժամանակին ասել: Մենք ասելու ենք, թե ինչ ենք անելու՝ մեր պահանջներին հասելու համար, դա կլինի հոկտեմբերի 10-ին»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս