Բաժիններ՝

Տարոն Մարգարյանը հանդիպել է Արսեն Ջուլֆալակյանին և Արթուր Ալեքսանյանին (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած հունահռոմեական ըմբշամարտի 2014թ.-ի աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանին, Արթուր Ալեքսանյանին և նրանց մարզիչներին:
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրանց վերջերս Տաշքենդում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում գրանցած փայլուն հաղթանակների առթիվ և շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատիվը բարձր պահելու համար.

«Գաղտնիք չէ, որ մեզանից յուրաքանչյուրին անսահման ուրախություն ու ոգևորություն են հաղորդում միջազգային ասպարեզներում մեր մարզիկների հաղթանակները: Իսկապես մեծ պատիվ է ունենալ Ձեզ նման սպորտսմեններ ու մեծ վարպետներ: Հպարտության զգացումով եմ հետևել ձեր մենամարտերին ու շնորհակալ եմ, որ ձեր շնորհիվ Տաշքենդում ծածանվեց հայկական եռագույնը:0e601d378ce319463f92a76965152520a47ff737

Շնորհավորելով բոլորիս աշխարհի առաջնությունում գրանցած փայլուն հաղթանակների կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ ու օլիմպիական բարձունքներ»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն իր հերթին նկատել է, որ այդ հաղթանակների կերտման հարցում իսկապես անչափ կարևոր և պարտավորեցնող է գնահատանքն ու հայ մարզասերների մշտական աջակցությունը.

Կարդացեք նաև

«Ապագա չեմպիոններ ունենալու հարցում, ինչ խոսք, անչափ կարևոր է անհրաժեշտ պայմանների ապահովումն ու մշտական աջակցությունը: Ու, օգտվելով առիթից, ուզում եմ նաև Ձեզ շնորհակալություն հայտնել, պարոն քաղաքապետ, որ հատկապես վերջին տարիներին Ձեր մշտական ուշադրության կենտրոնում եք պահում մայրաքաղաքի մարզադպրոցների արդիականացման խնդիրն ու հստակ քայլերի արդյունքում լիարժեք մարզումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծվում մարզադպրոցներում: Մեր կողմից էլ վստահեցնում եմ, որ կշարունակենք անել հնարավորը, որպեսզի մշտապես բարձր պահենք մեր երկրի պատիվը», – նշել է Լևոն Ջուլֆալակյանը:

6ffcee8b94b2c4e35c657772292af72fe863b0a3Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու հայ մարզիկներին՝ նորանոր հաջողություններ ապահովելու հաստատակամությամբ:

Հանդիպման վերջում քաղաքապետն ըմբշամարտի 2014թ. աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանին և Արթուր Ալեքսանյանին նվիրել է Երևան քաղաքի զինանշանով հուշանվեր:

e3d8cc61bf871cd1c142702cbe423f47f025d93d

6fb1ee28b5970cc104d245c145596ffe5d7d99dd

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս