Բաժիններ՝

ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց

ԵՄ 27 երկրների դեսպանները նախապես հավանություն են տվել Ուկրաինայի կողմից բարեփոխումների իրականացման ծրագրին՝ մինչև 2027 թվականը Եվրամիությունից 50 միլիարդ եվրոյի տնտեսական և բյուջետային օգնություն ստանալու դիմաց։

Այս մասին հաղորդել է ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահությունը։

Այժմ այդ որոշումը պետք է հավանության արժանանա նախարարների մակարդակով:

Ուկրաինական հիմնադրամը ԵՄ-ի գործիք է, որով նախատեսվում է Կիևին ֆինանսական օգնություն տրամադրել վերականգնման, վերակառուցման և արդիականացման համար՝ ԵՄ անդամակցության ճանապարհին։ Հիմնադրամի ընդհանուր օգնության գումարը 2024-2027 թվականներին կազմելու է 50 միլիարդ եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս